|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Ըստ օրինագծի` յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ փոխանցի հիմնադրամին: Հիմնական զեկուցողն է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ են փորձում հիմնադրամը հանել շահութահարկից, եթե հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է և պետք է սոցիալական հարցեր լուծի:
«Այս հիմնադրամը, սովետական արտահայտությամբ ասած, դարձնում եք պետություն պետության մեջ: Արդյո՞ք սա ամենակարևոր հիմնադրամն է մեր պետականության մեջ»,- հարցրեց նա:
Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր հիմնադրամ ունի իր կարևորությունը: Հիմնադրամը շահույթ հետապնդող չէ, բայց շահույթ կարող է ունենալ, որովհետև հիմնադրամը կարող է պարտատոմսեր ունենալ»:
Գուրգեն Արսենյանն արձագանքեց` ասելով, որ նախարարի հիմնավորումը համոզիչ չէ, ուստի պետք է հրավիրել մասնագետների ու այդ հարցը վերանայել:
Վիգեն Սարգսյանը համաձայնեց, որ պետք է մասնագետների հետ ևս մեկ անգամ խորհրդակցել: