կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-02 12:00
Հասարակություն

Երևանում գողն ու նրան հետապնդող ոստիկանը վրաերթի են ենթարկվել

Երևանում գողն ու նրան հետապնդող ոստիկանը վրաերթի են ենթարկվել

Փետրվարի 27-ին` կեսգիշերին մոտ, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 12/2 շենքի մոտ երկու կասկածելի տղամարդիկ կան` ձեռնոցներով, անհրաժեշտ է ոստիկանների օգնությունը:

 

Մեկնած օպերատիվ խումբը Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 4 շենքի մոտից, Ազատության պողոտայի 12/2 շենքի մի բնակարանից գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1980 թ. ծնված Սերգեյ Ս.-ին, իսկ 1966 թ. ծնված Արթուր Խ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի:

 

Ոստիկանները հետապնդել են նրան, սակայն Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 4 շենքի մոտ «Շևրոլետ» մակնիշի մի ավտոմեքենա վրաերթի է ենթարկել փախչող Արթուր Խ.-ին և նրան հետապնդող` ոստիկանության ծառայողներից մեկին:

 

Արթուր Խ.-ն ձախ սրունքի միջին երրորդի կոտրվածքով և ուղեղի ցնցումով, իսկ ոստիկանության ծառայողը՝ աջ արմնկային հոդի սալջարդով, տեղափոխվել են հիվանդանոց: Խուզարկությամբ Սերգեյ Ս.-ի մոտ հայտնաբերվել են ձեռնոցներ: Պարզվել է, որ նա և Արթուր Խ.-ն ժամը 23.50-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ, փորձել են բացել նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի պատուհանն ու գողություն կատարել: Սերգեյ Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: