կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-30 12:53
Տարածաշրջան

Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն ուրբաթ օրը կանչել է Գերմանիայի դեսպան Յուրգեն Շուլցին՝ հիշեցնելու Վիեննայի կոնվենցիայով ամրագրված` ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի մասին. հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այն բանից հետո, երբ Գերմանիայի ԱԳՆ-ն այսօր Բեռլինում կանչել է մեր դեսպանին մարդու իրավունքների պաշտպան Օսման Քավալայի գործով, Անկարայում Գերմանիայի դեսպան Յուրգեն Շուլցը 17:30-ին փոխնախարար և ԵՄ հարցերով տնօրեն Ֆարուք Քայմաքչիի կողմից կանչվել է ԱԳՆ։ Դեսպան Շուլցին ասվել է, որ մենք դատապարտում ենք Բեռլինում մեր դեսպանին արտաքին գործերի նախարարություն կանչելը։ Դեսպան Շուլցին ասվել է, որ թուրքական անկախ դատական համակարգի կողմից կայացված մեղադրական դատավճիռը չի կարող վիճարկվել որևէ հաստատության, իշխանության կամ երկրի կողմից։ Դեսպանին հիշեցվել է նաև Վիեննայի կոնվենցիայով ամրագրված` ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը»,- հայտնել է գործակալության աղբյուրը։

Դիվանագետին նաև տեղեկացրել են, որ «Թուրքիան իրավական պետություն է, որը տեղյակ է իր միջազգային պարտավորություններին»։ «Մենք մերժում ենք նրանց, ովքեր փորձում են միջամտել Թուրքիայի դատական համակարգին և քաղաքականությանը»,- հավելել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

Ավելի վաղ ուրբաթ օրը Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Գերմանիային մեղադրել էր երկրի ներքին գործերին միջամտելու մեջ այն բանից հետո, երբ Թուրքիայի դեսպանը իրավապաշտպանի դատավճռի պատճառով կանչվել էր Գերմանիայի ԱԳՆ։

Հիշեցնենք, որ Քավալան Թուրքիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման` շինծու մեղադրանքներով։