կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-02 12:10
Հասարակություն

Վարչապետը կպատասխանի սոցցանցերում #AGBUtalks110 հեշթեգով հրապարակված հարցերին

Վարչապետը կպատասխանի սոցցանցերում #AGBUtalks110 հեշթեգով հրապարակված հարցերին

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) իր 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպում է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով։

Վարչապետի հետ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» թեմայով զրույցը նպատակ ունի աշխարհասփյուռ հայերին միավորել երկրի կայուն զարգացման շուրջ` երկխոսության և համատեղ կայացվող որոշումների միջոցով։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ հիմնական ոլորտներին՝ տնտեսական, իրավական, սոցիալական, գիտական, կրթական և մշակութային։

Զրույցը կվարի Մարկ Գրիգորյանը։ Միջոցառումը կհեռարձակվի առցանց՝ www.agbu.am հղումով։

Հանդիպումը կմեկնարկի Կարեն Կարապետյանի ելույթով, այնուհետև վարչապետը կպատասխանի միջոցառման հրավիրված մասնակիցների և սոցցանցերում #AGBUtalks110 հեշթեգով հրապարակված հարցերին։

ՀԲԸՄ զրույցը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ նպատակ ունի ստեղծել կառուցողական երկխոսության հարթակ, որպեսզի մենք՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող հայերս, համընդհանուր պատասխանատվությամբ սահմանենք, իրականացնենք և գնահատենք մեր նպատակները:

Հետևեք միջոցառմանը առցանց՝ www.agbu.am, դեկտեմբերի 3-ին, ժամը 17:00-ին (GMT+4)