կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-22 13:44
Աշխարհ

Կպատասխանի՞ Պուտինը Պոզների հարցերին

Կպատասխանի՞ Պուտինը Պոզների հարցերին

Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներն իր հաղորդման ժամանակ 10 հարց է հնչեցրել, որոնք կցանկանար ուղղել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ապրիլի 25-ին կայանալիք «ուղիղ գծի» ժամանակ. հայտնում է РБК-ն:

 

Պոզները նշել է, որ հույսեր չի տածում, թե Պուտինը կգա իր հաղորդմանը, այդ իսկ պատճառով օգտվելու է առիթից ու հնչեցնի իր հարցերը, թեեւ դարձյալ հույս չունի, որ Պուտինը կպատասխանի իր հարցերին: 

 

Այսպիսով` Պոզներին հուզում են հետևյալ հարցերը.

- Կարո՞ղ եք թվել երկրի համար կարևոր երեք առաջնային հարցերը:

Որո՞նք են, Ձեր կարծիքով, Ռուսաստանի առջև ծառացած երեք կարևոր խնդիրները:

- Համաձա՞յն եք, արդյոք, որ երկրի տնտեսական բարեկեցությունը շատ է կապված նավթի ու գազի գների հետ, եթե` այո, ապա ո՞վ կամ ի՞նչն է խանգառում տնտեսության դիվերսիֆիկացմանը:

- Կարծո՞ւմ եք, արդյոք, որ Ձեր նախագահության տարիներին ինչ-որ սխալներ եք թույլ տվել, եթե` այո, ապա որոնք են դրանք:

- Ինչպես եք Դուք անձամբ հասկանում ժողովրդավարությունը:

- Դուք համոզվա՞ծ եք, որ Ռուսաստանում ևս կարող է ապահովվել կյանքի այն որակը, որը առկա է առաջատար երկրներում: Եթե` այո, ըստ Ձեզ, ե՞րբ դա կարող է տեղի ունենալ:

- Ինչպե՞ս եք վերաբերվում հակասեմականությանը:

- Ինչպե՞ս եք գնահատում Ստալինի դերը: