կարևոր
4756 դիտում, 8 ամիս առաջ - 2024-01-31 15:08
Հասարակություն

Նոր մանրամասներ՝ սոցցանցերում հրապարակված շնամարտի տեսանյութի դեպքի մասին․ Արեգնազ Մանուկյան

Նոր մանրամասներ՝ սոցցանցերում հրապարակված շնամարտի տեսանյութի դեպքի մասին․ Արեգնազ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նոր մանրամասներ է հայտնում սոցցանցերում հրապարակված շնամարտի տեսանյութի դեպքի մասին։

«Հունվարի 28-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Ռուբիկ Գևորգյանն իր էջում շնամարտի անցկացման տեսանյութ էր հրապարակել:

Շնամարտի անթույլատրելի այս փաստը կենդանասերների վրդովմունքն էր առաջացրել։ Նաև նրանց խնդրանքով՝ դեպքի մանրամասները պարզելու և համապատասխան օրինական ընթացք տալու նպատակով դիմել էի ՀՀ ոստիկանություն։

Ոստիկանության Մուշի բաժնից ստացված պատասխանի համաձայն՝ Արթիկի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ շնամարտի տեսանյութում պատկերված մոխրագույն և սպիտակ շների տերերը հանդիսանում են Ե․ Ս․-ն և Տ․ Մ․-ն, ովքեր մոտ 10 օր առաջ Շիրակի մարզի Գետափ-Սպանդարյան ավտոճանապարհի հարակից հատվածում կազմակերպել են նշված շնամարտը:

Ե. Ս․-ն բաժնում բանավոր հաստատել է վերը նշված հանգամանքը և ներկայացվել է նախաքննական մարմնին։

Ձեռնարկվում են միջոցառումներ Տ. Մ․-ին հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու համար։

Հ․Գ․ Հիշեցո՛ւմ․ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն օրենքով պատժելի արարք է։ Պետք է բացառել այս դատապարտելի դեպքերը, իսկ օրինախախտները ենթարկվեն պատասխանատվության»։