կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-01 15:30
Քաղաքական

Արծվիկ Մինասյանը` կրճատումների մասին

Արծվիկ Մինասյանը` կրճատումների մասին

Այսօր` կառավարության նիստից հետո, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ  իրականացվող կրճատումներին:

«Շատ ցավոտ տեղի կպաք, որովհետև ցանկացած գերատեսչության համար դա իսկապես դժվար որոշելիք հարց է: Մենք կառուցվածքային մի շարք փոփոխություններ ենք իրականացնելու կենտրոնական ապարատում: Խոսքը կենտրոնական մարմնի վարչությունների, գործակալությունների մասին է, և նախնական հաշվարկով` շուրջ 21,5-22 տոկոս կրճատման ծրագիր ենք ներկայացրել»,- ասաց նա:

Նախարարի խոսքով` 4 ՊՈԱԿ-ների միավորման նախագիծ կա, դրանք մոնիտորինգ և թափոնների գործընթացում ուսումնասիրություն իրականացնող տեղեկատվական ՊՈԱԿ-ներ են, և դրանց միավորման  արդյունքում շուրջ 20 տոկոս հաստիքների կրճատում կլինի:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ հաջորդ փուլում անդրադառնալու են բնապահպանության պետական տեսչությանը, հետո նաև` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոնի` առավել օպտիմալ համակարգ ձևավորելու նախաձեռնությանը:

«Ես խնդրել եմ, որպեսզի բնապահպանական տեսչական մարմնի բարեփոխումը դիտարկվի առանձին, որովհետև բնապահպանության պետական տեսչությունն իրականում հատուկ ծառայության կարգավիճակ պետք է ունենա, քանի որ սովորական ստանդարտ քաղաքացիական աշխատողների ռեժիմով չի կարող աշխատել»,- ասաց նա: