կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-25 07:49
Հասարակություն

Նոր կրճատումների շեմին. ՛՛Հրապարակ՛՛

Նոր կրճատումների շեմին. ՛՛Հրապարակ՛՛

Գերատեսչությունների ենթակայության տակ գտնվող տեսչությունների միավորման աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն կան որոշակի բարդություններ, որոնք աշխատակազմի հստակեցմամբ են պայմանավորված: Այսինքն, տեսչությունների միավորումն անխուսափելիորեն հանգեցնելու է կադրային կրճատումների, ինչը բողոքի տեղիք է տալու, չեն բացառվում նաեւ բողոքի ակցիաները, եւ այս պատճառով  գործադիրն զգուշորեն է գործին մոտենում:

 

«Հրապարակ»-ը գրում է, որ առայժմ միավորվել են միայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող Աշխատանքի տեսչությունն ու առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչությունը, որի պետ Արտավազդ Վանյանն արդեն պաշտոնանկ է արվել: Ինչը, ասում են, դժգոհությունների տեղիք է տվել եւ նախարարությունում, եւ  տեսչությունում,  քանի որ Վանյանն այս պաշտոնին էր երկար տարիներ եւ համարվում էր ոլորտը լավ տիրապետող մասնագետ: Վերջինիս փոխարեն նշանակվելու է նախագահի վերահսկողական ծառայության աշխատակից, մասնագիտությամբ գինեկոլոգ Արտակ Սահակյանը, ով Սերժ Սարգսյանի փեսայի ազգականն է:

 

Եվ չնայած նորաստեղծ տեսչությունում ամեն օր սպասում են նշանակմանը՝ նոր պետին, սակայն դեռ ոչ պետի նշանակումն է եղել, ոչ էլ հստակեցվել է հաստիքացուցակը: Սա բարդ ու մանրակրկիտ ուսումնասիրություն պահանջող գործընթաց են համարում եւ կարծում են, որ հապճեպ հնարավոր չէ անել: Եվ հավաստիացնում են, որ ամեն ինչ փորձում են՝ մեծաքանակ կրճատումներ չանելու համար: Բայց կրճատումները, հատկապես մարզերում, անխուսափելի են, քանի որ այս երկու հիմնարկի միավորումը մեկ պետ է պահանջելու, եւ, բնականաբար, մյուսը կրճատվելու է:

 

Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում: