Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցավալի լուր՝ Արցախից. ծանր հիվանդությունից հետո 27 տարեկան հասակում կյանքից հեռացել է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին` Մխիթար Աղաբեկյանը:
Yerkir.am-ին Արթուր Աղաբեկյանի հարազատները հայտնել են, որ հոգեհանգստյան կարգը տեղի կունենա երկուշաբթի` մարտի 16-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: Հուղարկավորությունը՝ մարտի 17-ին Մեծ Թաղերի գերեզմանատանը:
Մխիթար Աղաբեկյանը ծնվել է Երևանում 1992թ.-ի դեկտեմբերի 1-ին: Երևանի Ալ. Պուշկինի անվան հիմնական դպրոցն ավարտելուց հետո բիզնես մենեջմենթ է սովորել Տորոնտոյի (Կանադա) Սենեկա համալսարանում, այնուհետև՝ Նիկոսիայի համալսարանում:
Չնայած երիտասարդ տարիքին՝ իրականացրել է բազմաթիվ բիզնես նախագծեր տեքստիլ արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էկոտուրիզմի ոլորտներում: Հիմնադրել է մի շարք ձեռնարկություններ՝ «Ղարաբաղ Գրեյթ Փարթներս» (2013թ.), «Գրեյթ Սոլուշիոն» (2017թ.), «Սարտեքս Արմենիա» (2019):
Մխիթար Աղաբեկյանի աշխատանքային մեծ օրակարգում կային մի քանի տասնյակ նախագծեր, որոնք պետք է նպաստեին Հայաստանի և Արցախի տնտեսական կյանքի ակտիվացմանը:
Մխիթար Աղաբեկյանի հիմնադրած բոլոր ընկերություններում նրան հիշում են որպես պատասխանատու և բարեխիղճ կառավարչի, բիզնես տաղանդով օժտված անհատականության, հավատարիմ, հոգատար ընկերոջ, ազնիվ մարդու:
Ձեռնարկատիրական գործունեության ընթացքում նա ֆինանսավորել է մի շարք բարեգործական նախաձեռնություններ Հայաստանում և Արցախում:
2012-2014 թթ.-ին Մխիթար Աղաբեկյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Նա կյանքով լի երիտասարդ էր. մինչև վերջին րոպեն պայքարում էր ապրելու համար, շարունակում էր աշխատել և հանձնարարություններ տալ իր աշխատակազմին, նա ոչ մի վայրկյան չհուսալքվեց ու չհանձնվեց: