|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Հեղինակավոր The Washington Post թերթի լրագրող Հելենա Անդրյուզ-Դայերը հոդված է հրապարակել այն մասին, որ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման ընթրել է թուրքական նորաբաց ռեստորանում:
Լրագրողի տեղեկացմամբ` առաջին տիկինը Վաշինգտոնի Մաունթ Վերնոն հրապարակում գտնվող նորաբաց «Օսմանյան պանդոկ» ռեստորան է ժամանել 12 հոգու հետ երեկոյան 7-ին: Խումբն այնտեղ է մնացել մինչև գիշերվա 11-ը: Ռեստորան այցելելիս նրա հագին եղել է սև զգեստ:
Հեղինակը նշում է, որ ռեստորանն ընդամենը երեք շաբաթ է` բաց է, սակայն արդեն հայտնվել է Օբամաների ուշադրության կենտրոնում: