| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցազրույց է տվել ադրբեջանական Trend-ին, որում անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությանը: Նա նշել է, որ բելառուսների սիրտը ցավում է Ղարաբաղի համար:
«Ձեզ անկեղծ ասեմ՝ բելառուսներն ինչպես անտարբեր չմնացին Դոնբասում կատարվածի նկատմամբ, այնպես էլ մեր մարդկանց սիրտը ցավում է Ղարաբաղի համար: Եվ դա պատահական չէ: Մենք բոլորս՝ ուկրաինացիները, ռուսները, բելառուսները, հայերը և ադրբեջանցիները, շատ այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, դուրս ենք եկել մի մեծ երկրից` Խորհրդային միություն անվանումով համերաշխ ընտանիքից: Դրա համար մենք կներդնենք բոլոր ջանքերը խաղաղության, մարդկանց նորմալ կյանքի և հանգստության հաստատման համար, որտեղ էլ որ դա լինի»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրենց դիրքորոշումը անփոփոխ է մնացել: «Խնդիրը կարող է լուծվել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ և միջազգային իրավունքի սկզբունքների համապատասխան: Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Բելառուսը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին` հակամարտության խաղաղ լուծման որոնման համար»,- նշել է նա: