Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Զարմանալի է, որ Փաշինյանը խոսում է գաղափարախոսությունից, նա ասում էր, որ զուրկ է «իզմերից» , կամ՝ որտեղի՞ց որոշեց, որ ժողովուրդը համաձայնվել է իրական Հայաստանի տեսլականի հետ և ինքը դա պետք է իրականացնի։ Նա սպառողական հասարակություն է ուզում մեզանից ստանալ, խաղում է կեղտոտ բնազդների վրա, որտեղ հաց՝ այնտեղ կաց։ Հիմա էլ Ալիևի սիրտը հովացնելու համար հարձակվեցին Արցախի մշտական ներկայացուցչության վրա, նույնիսկ վախենում են արցախցիների վերադարձի իրավունքից խոսել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Անդրադառնալով Բաքվի այն պնդումներին, որ Երևանի փոխանցած ականապատ դաշտերի քարտեզները 25 տոկոսով են ճշգրիտ և ոչ բոլոր տարածքներն են ներառում, պատգամավորը նշեց, որ իր կարծիքով, Ադրբեջանը պատրվակներ է հավաքում՝ հնարավոր ագրեսիայի համար․ իբր կորուստներ ունեցանք, քարտեզները ճիշտ չէին։ Դրա համար թուրքին բան տալուց առաջ մի բան պետք է վերցնի ու երաշխիք ունենա, որ մեր դեմ չի օգտագործվի»։
Մանրամասները՝ տեսանյութում։