կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-19 10:10
Քաղաքական

Կարեն Կարապետյանի սիրտը շահելու համար նոր պաշտոն կստեղծեն. «Հրապարակ»

Կարեն Կարապետյանի սիրտը շահելու համար նոր պաշտոն կստեղծեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրությամբ՝ 2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ: Ինչպես հայտնի է, ապրիլի 9-ից եւ նախագահի լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, որ նոր մոդելի պարագայում երկրի փաստացի ղեկավարի պաշտոնն է։

Սակայն գործող վարչապետ Կարեն Կարապետյանի սիրտը շահելու համար նոր պաշտոն են մտադիր ստեղծել՝ առաջին փոխվարչապետի պաշտոն։ Ինչպես ժամանակին արեցին ՀՀԿ կանոնադրության փոփոխությամբ, եւ Կարեն Կարապետյանը դարձավ կուսակցության առաջին փոխնախագահ։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, հանրապետական Ռուստամ Մախմուդյանը չի կարծում, թե առաջին փոխվարչապետի պաշտոն ստեղծելը որեւէ մեկի սիրտը շահելու համար է արվում, դրա անհրաժեշտությունը, ըստ նրա, «աշխատանքի ճիշտ կազմակերպման» համար է։