|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Facebook ընկերությունը մտադիր է 2017 թվականին հետ գնել 6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ իր բաժնետոմսերը:
Ընկերության տնօրենների խորհուրդը այս գործարքը, որը ուժի մեջ կմտնի 2017 թվականի առաջին եռամսյակում եւ չունի վաղեմության ժամկետ, հաստատել է երեկ։ Financial Times-ի տվյալներով՝ ընկերության այս քայլը կարող է կապված լինել այն բանի հետ, որ Facebook-ն ու նրա ներդրողները հաջորդ տարի շահույթի անկում են կանխատեսում:
Նշվում է նաեւ, որ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը համաշխարհային լիդերներին կոչ է արել աջակցել ինտերնետի տարածմանը։ Նրա խոսքով, աշխարհի բնակչության կեսը զուրկ է ինտերնետ կապից կամ չի կարողանում ֆինանսական առումով այն անհասանելի է նրանց համար։ Եթե մենք կարողանանք 4 միլիարդ մարդու համար ինտերնետ ապահովել, ապա կարող ենք միլիոնավոներին փրկել աղքատությունից։