|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Բարըշ Յարքադաշն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանակում քննարկվող մի շարք հարցերի մասին ուշագրավ մանրամասներ է հայտարարել:
Ըստ Cumhuriyet-ի՝ նա նշել է ԱԶԿ-ի՝ երկրի անունը փոխելու հեռանկարի մասին:«Խոսակցություններ կան, որ նախագահական համակարգի հաստատման դեպքում երկիրն էլ կարող է վերանվանվել «Նոր Թուրքիա» կամ «Թուրքիայի Նախագահական Հանրապետություն»,- նշել է պատգաամվորը:
Նրա խոսքով՝ այդ ամենը բացատրվում է նրանով, որ հատկապես վերջին շրջանում ԱԶԿ ներկայացուցիչները հաճախ են օգտագործում «Նոր Թուրքիա» արտահայտությունը՝ փորձելով հասարկությանը հոգեբանորեն նախապատրաստել հնարավոր փոփոխությանը: