կարևոր
3769 դիտում, 9 ամիս առաջ - 2023-07-07 17:59
Քաղաքական

Չեմ կարծում՝ վիճակն անելանելի է, վիճակը կարող է փոխվել. Օսկանյանի առաջարկները տրամաբանական են. Սերժ Սարգսյան

Ես չեմ կարծում, որ վիճակն անելանելի է, վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները. Դա միանշանակ է: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես երեկ շատ ուշադիր լսել եմ Վարդան Օսկանյանի առաջարկությունները, կարծում եմ՝ տրամաբանական է այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը, եւ իրականացնելի է: Իհարկե, ծանր է  վիճակը, դժվարությունները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ անելանելի վիճակ է»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանը հավելեց, որ լավագույն լուծումը իշխանափոխությունը կլիներ. «Բայց եթե իրոք կարողանան պյմանավորվել, որ մի խումբ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ աշխատի, իսկ մնացածը լռեն, կարող է դա էթլ իրականանա: Թեեւ չեմ կարծում, որ այդ մարդիկ ի վիճակի են նման պայմանավորվածության գնալու»,-ասաց նա:

Հարցին, թե այդ դիվանագետների խմբում ում է տեսնում, երրորդ նախագահը պատասխանեց. «Առաջարկը պարոն Օսկանյանինն է, կարծում եմ՝ ինքն էլ կառաջարկի»:

«Ես իմ տեսակետը հայտնել եմ, մենք հայտնել ենք մեր կոլեկտիվ տեսակետը. Ես ի՞նչ տեսակետ պետք է հայտնեմ, որ բոլորին հասկանալի լինի, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, որ նրան ուղղակի մեկուսացրել են ինչ-որ վախերից ելնելով: Ոչ միայն Արցախի հետ կապված հարցերից, ընդհանրապես, ներքաղաքական իրավիճակից մեկուսացնելու, միջազգային մեր գործընկերների հետ հարաբերություններից մեկուսացնելու համար: Շատ ակնհայտ է դա: Տարբեր հարցումներ են հրապարակվում եւ տեսեք, մարդկանց մեծ մասն ինչ է մտածում այդ առիթով: Այստեղ կասկածելի ոչինչ չկա: Երբ 4 տարվա քրեական գործը սառեցնում են, նույն Արմեն Աշոտյանին չեն հարցաքննում մի քանի անգամ, ու հետո ինչ-որ մտացածին բան են հորինում իբր խափանման միջոցի պայմանները խախտելու, եւ փոխում են խափանման միջոցն ու Արմեն Աշոտյանին մեկուսացնում: Ակնհայտ է, որ այդտեղ ամեն ինչը շինծու է»,-ասաց նա:

«Իրականությունը PR-ով փոխարինելը չարագործություն է, եւ եթե դրանով զբաղվում է բարձր պաշտոնյան, նա է դառնում չարիք Երկրորդ, սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելը անբարոյականություն է: Իսկ այնտեղ զրպարտանքի շատ-շատ մեծ չափաբաժին կար: Երրորդ, հոգեբաններն ասում են, որ ստախոսները, ի վերջո, գալիս, հասնում են մի հանգրվանի, որ իրեքն են սկսում իրենց ստերին հավատալ: Բայց կա մի հուսադրող հանգամանք. Նրանք նաեւ ասում են, որ դա ստախոսության վերջին փուլն է: Հույս  ունեմ, որ գտնվում ենք վերջին փուլում։ Սերժ Սարգսյանը հավաստիացրեց, որ Հայաստանում ներքին գործընթացներ սպասվում են, չեն կարող այդպիսի գործընթացներ չլինել. «Իսկ լրջորեն պատասխանել մի մարդու, ով հրապարակավ խոստովանում է, որ զինվորականները 10-ից ավելի անգամ իրեն խաբել են 44-օրյա պատերազմի ժամանակ: Դուք պատկերացնո՞ւմ եք, մարդ, ում 10 անգամ կարող են խաբել եւ ինքը դա չզգա: Այսինքն կառավարման ի՞նչ ունակություն պետք է ունենա այդպիսի մարդը, կամ ինչ գիտելիք պետք է ունեն այդպիսի մարդը: Մեր ամբողջ ողբերգությունը դրանում է, ուրիշ ոչ մի բանում»,-ասաց երրորդ նախագահը:

«Ինքը իշխանության գալուց հետո է իմացե՞լ: Բա եթե դրանից հետո է իմացել,  ինչի են իրենք հղում անելու 2016-ի, 2017-ի իմ ասածների վրա: Բա եթե իմացել են, որ այդպես է, ինչի՞ էին իրենց ճղում իշխանության գալու համար: Ես եմ ասե՞լ, որ «կամ ես եմ լինելու վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չպետք է ունենա»: Այդ մարդկանց բոլոր ասածները իմ նախորդ ասածների մեջ տեղավորվում են»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը: