|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվեցին անհատ ձեռնարկատերերի, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ տրամադրելու, մի շարք լիցենզիաների ներդիրներ ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև փոստային կապի գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ տրամադրելու համար ներկայացված հայտերը:
Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի ներդիր տրամադրվեց իրավաբանական մեկ անձի, 26 ֆիզիկական անձ ստացավ լիցենզիա և ներդիր, իսկ մեկ իրավաբանական անձի տրվեց փոստային կապի գործունեության լիցենզիա՝ երկու ներդիրով:
Ուժը կորցրած ճանաչվեց ֆիզիկական անձանց տրված 38 լիցենզիա և ներդիր, և իրավաբանական անձանց տրամադրված 4 լիցենզիայի ներդիր: