կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-18 09:03
Քաղաքական

Երևանի նախկին ոստիկանապետը դարձյալ հուսախաբ է եղել. «Հրապարակ»

Երևանի նախկին ոստիկանապետը դարձյալ հուսախաբ է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հերթական անգամ հուսախաբ է եղել։ Երեկ ոստիկանապետի հրամանով գնդապետ Սամվել Ասատրյանը նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ինչին հավակնում էր Կարապետյանը։ Նախկին պետի՝ ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանի մահվանից հետո մի շարք ոստիկաններ աչք ունեին այդ տեղի վրա, լուրեր կային, որ Կարապետյանը գլխավոր հավակնորդն է։ Բայց պարզվեց՝ վերևում մտքափոխվել են։ Ըստ որոշ լուրերի՝ պատճառն այն է, որ Գ. Ավետիսյանին դեռ չհուղարկավորած՝ ինֆորմացիոն արտահոսք եղավ, որ Կարապետյանն է նշանակվելու այդ պաշտոնին։ Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ Խորենացու փողոցում, ապա Սարի թաղում ոստիկանական ուժերի գործողությունների առիթով ծառայողական քննության արդյունքում օգոստոսի 5-ին մի շարք բարձրաստիճան ոստիկաններ կարգապահական տույժի ենթարկվեցին, իսկ Կարապետյանն օգոստոսի 8-ին ազատվեց աշխատանքից»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։