|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ Բրյուսելում պետք է քննարկեն Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ Թուրքիայում ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ լրագրողների ձերբակալությունների պատճառով։
«Տարեվերջին պետք է Մաքսային միության բարեփոխումների հանրաքվե պետք է անցկացվի, որի անդամ է նաեւ Թուրքիան։ Ես չեմ կարող պատկերացնել, որ ձերբակալությունների ալիքից հետո մենք կընդլայնենք Մաքսային միությունը»,- հայտարարել է Շուլցը։
Եվրախորհրդարանի նախագահն անդրադարձել է նաեւ Թուրքիայի՝ մահապատիժը վերականգնելու մտադրությանը եւ հայտարարել, որ այդ դեպքում այդ երկրի հետ բոլոր բանակցությունները՝ Եվրամիությանն անդամագրվելու մասին կավարտվեն։