|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կազմակերպությամբ ՀՅԴ Հայ Երիտասարդաց Դաշնակցութան «Անի» մասնաճյուղի, Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հազարավոր հայերի և հայ ժողովրդին սատարող օտարազգիների մասնակցությամբ, հոկտեմբերի 15-ին բողոքի ակցիա է տեղի ունեցել Վաշինգտոնում՝ Կոնգրեսի շենքի առջև: Մասնակիցները դատապարտել են Ադրբեջանի, Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ԱՄՆ-ի իշխանություններից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, դադարեցնել որևէ ռազմական կամ այլ օգնության տրամադրումն այդ երկրներին և ճանաչել Արցախը:
Նրանք ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները, իսկ պաստառների վրա գրել են՝ «Մենք արդարություն ենք պահանջում», «Կանգնեցրե՛ք Ադրբեջանին», «Ճանաչել Արցախը», «Վե՛րջ տվեք պատերազմին», «Հաղթելու ենք»:
Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են՝ «Ամո՛թ Թուրքիային, ամո՛թ Ադրբեջանին», «Էրդողանն ու Ալիևն ահաբեկիչներ են», «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ»: