|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց որոշում ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանի աուդիտը կազմակերպելու, էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը մշտադիտարկելու նպատակով հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու վերաբերյալ:
Նախագծի նպատակն է կյանքի կոչել քաղաքական համաձայնությունները, որոնք ստորագրվել են` ընտրական գործընթացի հետ կապված: Նախագծով առաջարկվում է ստեղծել եռակողմ հանձնաժողով` խորհրդարանական մեծամասնության և խորհրդարանական ընդդիմության հավասար ներկայացվածությամբ: Հանձնաժողովի առաջ դրվում է երեք հիմնական խնդիր` կազմակերպել գնումները ընտրական տեղամասերում տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման համար, երկրորդ` նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանի առումով միջազգային աուդիտի կազմակերպում, և երրորդ` էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրում և ընթացքի մշտադիտարկում:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ որոշումը քննարկվել է նաև խորհրդարանական ընդդիմության հետ: Որոշումն ընդունվեց: