|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Եթե Ռուսաստանի հետ զինադադարը ձախողվի, Կիևը կպահանջի ԱՄՆ-ից նոր ռազմական օգնություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Ուկրաինական իշխանությունները կդիմեն Սպիտակ տանը՝ Մոսկվայի կողմից պայմանավորվածությունների խափանման դեպքում նոր սպառազինություն ստանալու համար։ Սպառազինությունից բացի, Կիևը կպահանջի նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունները աջակցում են հրադադարի ամբողջական գաղափարին։ Նա ընդգծել էր, որ դրա համար անհրաժեշտ է ստանալ նաև Ռուսաստանի համաձայնությունը։