Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր ժողովուրդը ոչ առաջինը, ոչ էլ վստահաբար վերջինն է, որ անցնում է այս ամենի միջով։
Մեզնից շատ ավելի երկարամյա և անընդհատական պետականությունների պատմություն ունեցող ազգերը հաճախ և դաժանորեն մոլորեցվել են սեփական կառավարիչների կողմից։
Վկան՝ Մեծ Բրիտանիայի բնակչությունը, որը 1938-ին ծափողջույններով էր ողջունում և երգեր էր ձոնում վարչապետ Նեվիլ Չեմբերլենին, ով թղթի կտորը ձեռքին ասում էր որ ժողովրդին բերել է «Մեր ժամանակների խաղաղությունը» (ինչպիսի ծանոթ արտահայտություն):
Վկան՝ օկուպացված Ֆրանսիայում ֆաշիտներին ենթակա Վիշիի կառավարության ղեկավարման ժամանակաշրջանը, երբ ֆրանսիացի ժողովրդի ստվար զանգվածին հաջողվել էր համոզել, որ ֆաշիզմի դեմ ոչ թե պետք է պայքարել, այլ պետք է համագործակցել՝ դարձյալ «հանուն խաղաղության»։
Բոլոր մանիպուլյացիաների հիմքում նույն մեթոդոլոգիան է եղել․ մարդկանց բնական ցանկություններն ու վախերը։ Առաջին աշխարհամարտի ավերածությունները տեսած մարդիկ պարզապես չէին ցանկանում նույնի կրկնություն, իսկ մարդկային այս պարզ ցանկություններից օգտվում էին ֆաշիստներն ու պատեհապաշտները՝ պատճառ դառնալով նմանը չունեցող պատերազմների և աղետների։
Բայց այս ճակատագրական մոլորություններից որևէ մեկը դատվճիռ չդարձավ այդ հասարակություններից որևէ մեկի համար։
Նույնն է նաև մեր դեպքում․ ո՛չ նոյեմբերի 9-ը, ո՛չ 2021-ի ընտրությունները դատավճիռներ չեն կարող լինել մեզ համար։
Արցախի հարցում հայ ժողովուրդը դիրքորոշում արտահայտել է 1991 թ․ Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեով և երեք պատերազմներով։
Հայաստանի անկախության և հայկական պետության հիմքում ընկած արժեքների հարցում՝ 1991-ի Անկախության հանրաքվեով և «Անկախության հռչակագրով»։
Նիկոլներն անցողիկ են, նրանց ձեռք բերված համաձայնությունները, տված խոստումները, կնքած փաստաթղթերը ևս։ Մանավանդ, որ պետություններն ունեն սեփական ժողովրդի թիկունքում, իշխանության վերազանցությամբ ձեռք բերված պայմանավորվածություններն առոչինչ ճանաչելու բոլոր մեխանիզմները։
Անբեկանելի և որոշիչ իրողությունները վերոնշված իրադարձություններն են և Իլհամ Ալիևը դա շատ լավ գիտի։
Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր