|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրքիայում ձերբակալվել է 44 ոստիկան, որոնցից 42-ը մեղադրվում է այդ երկրում ահաբեկչական համարվող Գյուլենական շարժման անդամների շրջանակում կիրառվող հեռախոսային ByLock հատուկ ծրագրից օգտվելու մեջ:
Նշենք, որ այդ ծրագիրը գաղտնի հաղորդակցվելու հնարավորություն է տալիս:
Այսպիսով` Թուրքիայում միայն ByLock ծրագիրն օգտագործելու մեղադրանքով ձերբակալված ոստիկանների թիվը հասավ 252-ի: Եվս 18 հոգի ազատ է արձակվել՝ երկրից չբացակայելու պայմանով: