Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` կառավարության նիստից առաջ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն արեց, որը վերաբերում էր գազի սակագնի իջեցման հետ կապված` հասարակության թյուրըմբռնման հետ: Նրա խոսքով` կառավարությունը, բյուջեն որևիցե կերպ չի սուբսիդավորելու գազի սակագնի իջեցումը` ո՛չ ստվերային, ո՛չ ուղիղ, ո՛չ մի ձևով:
«Սակագները հետևյալն են՝ 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ սպառողի համար 257, 56 դոլարին համարժեք դրամը դարձել է 242,1: Եթե այդ կազմակերպությունը սպառում է ավելի գազ, քան նախկինում է սպառել, և ցուցակը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա», ապա ավելի գազի համար նրա սակագինը 212 դոլարին համարժեք դրամ է: «Գազպրոմ Արմենիա»-ն փորձ է անում մոտիվացնել, որ շուկան մեծանա, և բիզնեսը հնարավորություն ունենա իր ինքնարժեքի վրա ակտիվ շուկայի մեծացման հաշվին աշխատել, որպեսզի բիզնեսը շահավետ դառնա»,- հայտարարեց վարչապետը։
Կարեն Կարապետյանի խոսքով՝ 10 հազարից խորանարդ մետրից պակաս սպառող բնակչության համար սակագինը 146.7 դրամից դարձել է 139 դրամ, սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու «Գազպրոմ Արմենիայի»-ն հանձնարարվեց մինչև հունվարի 1-ը ներկայացնել սոցիալապես անապահովների ցուցակը:
«Մենք պետք է հստակ իմանանք, թե ով է սոցիալապես անապահովը: Ինչ վերաբերում է ջերմոցներին և գյուղմթերք վերամշակող ձեռնարկություններին, սակագինը 257,56 դոլարից դառնում է 212 դոլար: 45 դոլարից ավելի նվազեցում է լինում: Ակնկալվում է, որ այդ ոլորտը, օգտվելով այս հնարավորությունից, կկարողանա ընդլայնվել»,- ասաց վարչապետը:
Նա ներկայացրեց գումարների աղբյուրները, որոնց շնորհիվ հնարավոր է եղել նվազեցնել գազի սակագինը: «Կա չորս աղբյուր:՝ Հունվարի 1-ին ավարտվում է Վրաստանի հետ տրանզիտի պայմանագիրը, և կան ակնկալիքներ, որ տրանզիտի գինը կնվազի: Երկրորդ՝ սակագների նվազման արդյունքում« Գազպրոմ Արմենիա»-ն ակնկալում է շուկայի ընդլայնում, որը կբերի մի միավոր վաճառքի մարժայի նվազեցմանը: Եերրորդ՝ որոշակի ֆինանսական ծախսերի օպտիմալացման և վարկերի նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն իր մոտ օպտիմալացում կանի: Չորրորդ՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հիմնադիրը շուկայի ընդլայնման և կայունացման համար ֆինանսական ռիսկերը, որոնք կառաջանան այս ընկերությունում, վերցնում է իր վրա: Շատ պարզ, հասկանալի չորս գործոն է, թե որտեղից են լինելու սակագնի իջեցման աղբյուրները»,- ասաց վարչապետը: