|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ լրագրողների հետ զրույցում ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե պետք է խնդրեն, որ ինքը վերադառնա քաղաքականություն` «մտնի այդ ծանրության տակ»:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը, ասաց. «Թողնենք, թող Գագիկ Ծառուկյանը որոշի՝ վերադառնո՞ւմ է, թե՞ ոչ: Ես զերծ եմ մնում մեկնաբանությունից: Նրա քաղաքական ուժը պետք է որոշի: Չեմ կարծում, որ ուրիշ քաղաքական ուժի փոխարեն կամ անձի փոխարեն պետք է որոշում կայացնել, դա ազնիվ չէ»:
2015 թվականի փետրվարյան իրադարձությունները ՀՀԿ-ական պատգամավորը «ՀՀԿ-Գագիկ Ծառուկյան կոնֆլիկտ» չի որակում: «Դա ընդամենը եղել է գնահատական: Գնահատականից հետո ամեն քաղաքական ուժ և ամեն մարդ ինքն է որոշել, թե այդ գնահատականը ինչ ձևով է ունեցել ազդեցություն: Դա կոնֆլիկտ չէ, ընդամենը եղել է գնահատական, եւ վերջ»: