կարևոր
736 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-24 00:03
Աշխարհ

Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել

Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել

Օրյոլի մարզի ձեռնարկության ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հասցրած հրթիռային հարվածի հետևանքով ութ մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Կլիչկովը։

Նրա խոսքով՝ տուժածները դիմել են բժշկական օգնության։ Վնասվածքները հիմնականում կապված են բեկորների և շինությունների փլուզման հետ։

Մարզպետը նշել է, որ հարվածից հետո ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել։

«Այժմ հրդեհը գրեթե ամբողջությամբ մարվել է, և սկսվել են փլատակների մաքրման աշխատանքները»,-ասել է Կլիչկովը՝ հերքելով քիմիական վտանգի մասին տեղեկությունները։