կարևոր
331 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-23 22:15
Հասարակություն

Երևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկում

Երևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկում

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող չեխական L-410 օդանավը հոկտեմբերի 24-ից կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում՝ թռիչքների անվտանգությունն ու հուսալիությունն ապահովելու նպատակով։

Այս մասին հայտնում են Սյունիքի օդանավակայանից։

«Թռիչքների վերսկսման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրամադրենք ավելի ուշ։ Շնորհակալ ենք ըմբռնման համար»,-նշված է հաղորդագրության մեջ։