կարևոր
1039 դիտում, 3 ժամ առաջ - 2026-10-23 20:18
Աշխարհ

Բանակը պատրաստ է լայնածավալ գործողության Արևմտյան ափում. Նեթանյահու

Բանակը պատրաստ է լայնածավալ գործողության Արևմտյան ափում. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ բանակը պատրաստ է լայնածավալ գործողության իրականացնել օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափում։ Նա նաև հայտնել է, որ տարածքում կսահմանվի լիակատար շրջափակում։

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ը, հայտարարությունը հաջորդել է Հեբրոնի մերձակայքում տեղի ունեցած փոխհրաձգությանը։ Իսրայելի բանակի տվյալներով՝ երկու պաղեստինցի զինված անձ է սպանվել, իսկ կրակոցների հետևանքով զոհվել է երկու իսրայելցի զինծառայող, ևս երեքը՝ վիրավորվել։ Իսրայելական կողմը հայտնել է, որ հարձակումը կանխվել է։

Նեթանյահուի խոսքով՝ ուժերը կմտնեն հարձակվողների բնակության թաղամաս, կտարհանեն բնակիչներին, կխուզարկեն տները և կբռնագրավեն զենքերը։