|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Թուրքիայի Զոնգուլդաք նահանգում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պատիժ է սահմանվել այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր չեն պահպանի 1.5 մետր սոցիալական հեռավորությունը, հակառակ դեպքում քաղաքացիները կտուգանվեն 3180 լիրայով. հայտնում T24.com.tr կայքը։
Զոնգուլդաքում երկրի ՆԳՆ որոշմամբ փակվել էին նահանգի և դրա գավառների սահմանները։ Նահանգի ոստիկանապետ Ահմեթ Մեթին Թուրանլըն նոր միջոցառման մասին տեղեկացրել է սոցցանցերում։
Նշենք, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով երկրում հանգստյան օրերին պարետային ժամ կմտցվի։ Ապրիլի 14-ի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 61049 դեպք, որից ապաքինվել է 3954-ը, իսկ 1296–ը մահացել։