Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն հայտնել ենք, որ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր ամփոփեց տարին:
Նա նշեց, որ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին համաձայնագիր է ստորագրվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ:
Նախարարը հայտնեց նաև, որ անցնող տարվա ընթացքում Երևանում շահագործման են հանձնվել ամենատարբեր նշանակության շենքեր՝ հյուրանոցներ, Հայոց ցեղասպանության թանգարանը, սառցադաշտը: Սարգսյանի խոսքով` Ֆիրդուսի կամ 33-րդ թաղամասի ներդրումային-քաղաքաշինական ծրագրի շրջանակներում հաջողվել է բանակցել մի շարք օտարերկրյա ներդրողների հետ:
Պատասխանելով հարցին, թե, ի վերջո, ի՞նչ է կառուցվելու Երիտասարդական պալատի` հայտնի «Կուկուռուզնիկի» վայրում, քաղաքաշինության նախարարը նշեց, որ գոնե հաջորդ տարվա համար հստակ մշակված նախագիծ չկա: «Մի բան է հայտնի` մենք խիստ պատժամիջոցներ ենք սահմանել այն կառուցապատողների համար, ովքեր կփորձեն այդ և նշված մի շարք այլ տարածքներում ընդունված նորմերին անհամապատասխան շինություններ բարձրացնել»,- ասաց Սարգսյանը:
Նախարարն առանձնացրեց նաև այն հանգամանքը, որ «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից, որի կարևոր նպատակներից է Փոքր կենտրոնի գերուրբամիզացման միտումների կանխարգելումը` քաղաքաշինական, հողօգտագործման, ինչպես նաև ֆինանսական, տնտեսական լծակների օգտագործմամբ այնպիսի պայմանների սահմանման միջոցով, որոնք թույլ կտան կառուցապատողների նախաձեռնություններն ուղղել Երևանի այլ տարածքներ: