կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-06 06:25
Հասարակություն

"Փարոսից" ապօրինաբար օգտվողները կպատժվեն

"Փարոսից" ապօրինաբար օգտվողները կպատժվեն

Ընտանեկան նպաստի համակարգում դեռեւս կոռուպցիոն ռիսկեր կան, համակարգը պահանջում է լուրջ ուշադրություն եւ բարեփոխումներ. այսօր ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

«Շուտով ձեր դատին կներկայացնեմ համապատասխան վերլուծություն, թե 2010թ. նոյեմբեր ամսից մինչ այսօր քանի նպաստառու ընտանիքներ են դուրս մնացել «Փարոսից» զուտ այն պատճառով, որ նրանց փոխարեն նպաստ են ստացել նրանք, ովքեր իրավունք չունեին ստանալու»,- ասել է նախարարը` հավելելով, որ այն ընտանիքները, որոնք նպաստ են ստացել, բայց չպետք է ստանային, նաեւ համապատասխան պաշտոնատար անձինք, կրելու են պատասխանատվություն:

Լրագրողները նախարարից հետաքրքրվել են նաեւ «իրենց սիրելի Վազգեն Խաչիկյանից»: Ա. Գրիգորյանն էլ ասել է, որ «սիրելի Վազգեն Խաչիկյանի» մասին որեւէ բան չի կարող ասել, քանի դեռ ստուգումները չեն ավարտվել: