|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Radikal թերթը Թուրքիայի Հանրապետության հռչակման 90-ամյակի առիթով այսօր «6 տարբեր տեսանկյունների հանրապետություն» խորագրի ներքո 6 տարբեր մոտեցումներ է նրկայացրել:
«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը գրել է. «Ոչ մեկիս չմեկուսացնող, բոլորիս համար իրապես հավասար ժողովրդավարական, ազատ և բռնությունից հնարավորինս հեռու հանրապետության մասին եմ երազում»:
«Ինչ խելքս սկսել է քչից-շատից մի բանի հասնել, այս բռնությունը սկսել եմ իր սեփական աչքերով տեսնել: Ես հոկտեմբերի 29-ը չեմ նշում: Նրանց, ովքեր նշում են, ասելու բան թե' ունեմ, թե'` ոչ… Վերջապես, նրանց իմանալիքն է, բայց ոչ մեկիս չմեկուսացնող, բոլորիս համար իրապես հավասար ժողովրդավարական, ազատ և բռնությունից հնարավորինս հեռու մի հանրապետության կերտումից հետո միայն` ահա հենց այդ ժամանակ, բոլորս միասին կնշենք»: