|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ընթանում է ՀՀԿ Խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվելու են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, կառավարությունում կադրային փոփոխությունները, նոր վարչապետի թեկնածության հարցը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետի հրաժարականի մասին լուրի` իր համար անպսասելի լինելուն, ասաց. «Ես այդպիսի զգացողություններ չունեմ, թե ինչ-որ բան սպասելի էր կամ անսպասելի: Եթե գործող վարչապետը հրաժարական է տալիս, ուրեմն դրա կարիքը կար»:
Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք նոր վարչապետը շարունակելու է պաշտոնավարել խորհրդարանական ընտրություններից հետո, նա պատասխանեց. «2018 թվականի ապրիլի 9-ին ցանկացած կառավարություն, որը կլինի այդ պահին, ևս հրաժարական է ներկայացնելու, և այդ պահին նշանակվող նոր վարչապետը պետք է համապատասխանի Սահմանադրության պահանջներին, այն է` վերջին 4 տարին պետք է բնակված լինի»:
Թովմասյանի կարծիքով` Հովիկ Աբրահամյանն արել է այն ամենը, ինչ այդ պահին կարող էր անել: «Նա արել է այն ամենը, ինչ այդ պահին կարող էր անել, իսկ թե որքանո՞վ է ստացվել, դա նրա և հասարակության գնահատականն է: Ես գնահատական չեմ տա, վարչապետն արդեն տվել է իր գնահատականը»,- նշեց նա: