Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստն է: Վարման կարգով ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա առաջարկում էր ԱԺ նախագահին լսումներ անցկացնել մենաշնորհների դեմ պայքարի գործում անհետաձգելի գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ:
ԱԺ նախագահն արձագանքեց, որ լսումներ միշտ էլ կարելի է անցկացնել, սակայն փաստեր են պետք, բացի այդ` վարչապետն արդեն խոսել է այդ մասին, ներկայացրել է բանաձևը: «Մենաշնորհների դեմ պայքարով լուրջ և մեծ կառույց է զբաղվում, անհրաժեշտ է մի փոքր սպասել, տեսնենք` կառավարությունը ինչ է անում»,- ասաց Գալուստ Սահակյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հավելեց, որ ուրբաթ օրը տեղի է ունեցել տնտեսական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել է 2017թ. ՏՄՊՊՀ ծրագիրը: ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն առաջարկել է կազմակերպել ԱԺ լսումներ, որոնց արդյունքով նոր միայն կքննարկեն ՏՄՊՊՀ ծրագիրը: