|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր առավոտյան խոշոր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 8-9 տուժած է տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն: Իրար են բախվել Opel մակնիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները: Ի դեպ, yerkir.am-ի տեղեկություններով` Mercedes-ը ուսանողների է տեղափոխելիս եղել դեպի Երևան, երբ ճանապարհին մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել դեպի Սևան ընթացող Opel-ին. Mercedes-ի անվադողերը ձմեռային չեն եղել:
Yerkir.am-ի հետ զրույցում Հրազդանի ԲԿ-ի տնօրեն Ռոբերտ Սահակյանը հայտնեց, որ վթարի պատճառով մահացել է մի աղջիկ` 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը:
«Մյուս ուսանողների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հիվանդանոց են տեղափոխվել կոտրվածքներով: Գանգուղեղային վնասվածքներ ունի նաև Mercedes-ի վարորդը»,- ասաց նա:
Մեր տեղեկություններով` Opel-ի վարորդը զինվորական է, ով աշխատանքի գնալիս է եղել: Նա տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական հոսպիտալ` գանգի տրավմայով և ստորին վերջույթի կոտրվածքով: