|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմական մեխանիզմների վերազինման աշխատանքներն ամբողջովին ավարտվել են: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին թատրոնից: Արդեն իսկ կնքվել է աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրությունը: Դահլիճը լիովին պատրաստ է շահագործման:
Հիշեցնենք, որ դեռևս 2012-ին ՀՀ մշակույթի նախարարությունը միջազգային մի շարք ընկերությունների հետ կնքեց պայմանագրեր մեր մշակութային կենտրոնների վերանորոգման և վերազինման համար: Մասնավորապես` ՀՀ մշակույթի նախարարության և Կոնսորցիումի անդամ «Վագներ-Բիրո Աուստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեներ Ստեյջեթեք աուդիո վիդեո մեդիենսիսթեմս ՋիէմբիԷյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս ՋիէմբիԷյջ» և «Արթսթեք» ընկերությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն՝ պետք է վերանորոգվեին և վերազինվեին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, «Արամ Խաչատրյան» համերգասրահն ու Գ. Սունդուկյանի անվան թատրոնը:
Թատրոնին տրամադրվել էր 7 մլն եվրո: