Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչը ստիպեց իշխանություններին գնալ կտրուկ փոփոխությունների, ասաց, որ այսօր բոլորին ակնհայտ է, թե ինչը պետք է փոխվի, և որքան էլ նախորդ կառավարությունները փորձել են ինչ-որ բան անել, սակայն չեն կարողացել այն տեմպով լուծել խնդիրները, ինչ արագությամբ դրանք կուտակվում էին:
«Խնդիրները մեծ արագությամբ են կուտակվում, ուստի համակարգային փոփոխություններ են պետք, ներիշխանական խաղի կանոնների փոփոխություն է պետք, և դուք տեսնում եք, թե ինչ աշխույժ փոփոխություններ են տեղի ունենում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ նոր վարչապետը բավական լուրջ, ոչ մի տաբուներով չկաշկանդված լրջագույն գործընթաց է սկսել, և այդ փոփոխությունները պետք է լինեն հստակ տրամաբանված ու նպատակային՝ բոլոր խնդիրներն արձանագրելով, թե որ ոլորտում ինչ խնդիր կա, ինչպես են լուծելու դրանք և ինչ ժամկետներում:
Հարցին, թե արդյո՞ք առաջիկա խորհրդարանական ընտրությունները ստիպեցին գնալ կտրուկ փոփոխությունների, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ փոփոխությունների գնալ ստիպեց այն փաստը, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ: Երկրում կուտակվել էին լրջագույն մարտահրավերներ, որոնք դանդաղ էին լուծում ստանում կամ լուծում չէին ստանում: Ահա, թե ինչու Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հեռանում է, որ դուռ բացվի փոփոխությունների համար: Պատգամավորի խոսքով` եկել է վարչապետ, ով հստակ սահմանել է, թե ելակետն ինչպիսին պետք է լինի՝ հայտարարելով, որ տնտեսությունը շատ ծանր վիճակում է: