Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ դատական համակարգում հերթական սկանդալն է հասունանում։ Բանն այն է, որ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում «վերևի» «կոնտրոլի» տակ գտնվող գործերի «ցուցակներ» են միշտ եղել։ Այն գործերը, որոնք հայտնվում են նշված «ցուցակում», դատավորներն առանց ցուցումի չեն լուծում։ Դրանցով փող աշխատելը բացառվում է։ Բաղրամյան 26-ում, սակայն, բացահայտել են, որ նշված «ցուցակի» մեջ մտցվել են մի շարք «լևի» գործեր։ Մեր տեղեկություններով՝ անցած շաբաթ Սերժ Սարգսյանը խիստ զրույց է ունեցել վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ, այնպես որ՝ Բաղրամյան 26-ից դուրս գալիս նա ընկճված է եղել։ «Սիրտ չուներ բառ փոխանակելու, շատ անտրամադիր էր։ Թե ինչ է եղել, չգիտենք, բայց երևի լավ չի եղել»,–ասաց մեր աղբյուրը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։