Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում Գյումրու քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանն անբարոյականություն և լկտիություն Է անվանում որդուն՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանին սպանելու և դին ավտոտնակում դնելու վարկածը։ Այդ մասին երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց Գրիգորյանը։
- Պարոն Գրիգորյան, մամուլում հակասական տեղեկություններ են շրջանառվում ձեր որդու մահվան հանգամանքների մասին, խնդրում եմ ասեք, թե ի՞նչ է իրականում եղել։
-Ես այն վիճակում չեմ, որ ինչ-որ բան ասեմ, բայց մի բան կասեմ, շահարկում են մարդու ողբերգությունը, սենսացիաներ փնտրում, հիմա Էլ գրում են, թե իբր սպանել են, հետո բերել-դրել են ավտոտնակում։ Դա առնվազն անբարոյականություն Է, լկտիություն, հենց այդպես Էլ գրեք։
-Այսինքն, ինքնասպանությո՞ւն է տեղի ունեցել իրականում։
-Ես չեմ կարող ասել, որովհետև դատաբժշկական փորձաքննությունը պետք Է տա եզրակացությունը։ Երբ տա, ինձ թվում Է բոլորը կիմանան։ Այդ վարկածն ավելի հավանական Է, բայց Էլի եմ ասում, դրա պատասխանը տալու Է փորձաքննությունը։ Իրավապահների նախնական կարծիքը դա Է, որ ինքնասպանություն Է։
-Իսկ ձեր կարծիքը ո՞րն Է
-Եթե տանն Է եղել, չեմ կարծում, որ որևէ մեկը կհամարձակվեր։
- Ի՞նչ նկատի ունեք։
-Դե նկատի ունեմ՝ տանն է եղել։ Հասկացա՞ք։
- Զառերով պաստառի պատմությունը կապ անե՞ր ինքնասպանության հետ, թե՝ ոչ։
-Դա ընդհանրապես կապ չունի, ընդհանրապես։ Որևէ շահարկում՝ ես ուղղակի խնդրում եմ... Ով շահարկում է իսկապես լկտիություն է անում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։