|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին թատրոնում պետք է տնօրենի ընտրություն լիներ. դիմել էին երկու ՀՀԿ-ական կանայք: Թատրոնի անձնակազմը դժգոհում էր, քանի որ իրենք տեղյակ չեն եղել, որ տնօրենի թափուր պաշտոնի համար արդեն մրցույթ է հայտարարվել: Մրցույթից մեկ օր առաջ առաջադրված կանանցից մեկը հետ վերցրեց իր գործերը:
Yerkir.am-ին թատրոնից տեղեկացրեցին, որ տնօրենի պաշտոնակատարը նշանակվել է երեք ամսով, և այս ընթացքում իրենք կառաջադրեն նաև իրենց թեկնածուին: Իսկ մինչ այդ թատրոնում պատրաստվում են նոր թատերաշրջանի բացմանը, որը կկայանա հոկտեմբերի սկզբին: