կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-28 11:50
Քաղաքական

Տերով նախարարները մնացին, անտերներին փուռը տվեցին. Նաիրա Զոհրաբյան

Տերով նախարարները մնացին, անտերներին փուռը տվեցին. Նաիրա Զոհրաբյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էր «Պետական պաշտոնատար անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ելույթ ունեցավ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ քննադատելով կառավարության գործելաոճը:

Նրա խոսքով՝ թեև առաջարկվող փոփոխությունը տեխնիկական է` կապված ֆինանսների նախարարությունից ՊԵԿ-ի առանձնացման հետ, սակայն այդ տեխնիկական փոփոխությունը բացահայտում է մի երևույթ: «Երեկ խորհրդարանը վավերացրեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին հարցը: Հերթական անգամ այս կառավարությունը ձևվեց կոնկրետ մարդկանց վրա: Այն նախարարությունները, որոնք ակնհայտորեն պետք է դառնային կոմիտե, մնացին որպես նախարարություն, որովհետև տվյալ նախարարը տեր ուներ: Անտերները վերաձևվեցին կոմիտեների: Հերթական անգամ կար ու ձև արվեց կառավարության որոշ մարդկանց վրա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորի խոսքով՝ կառավարությունն ամեն ինչ անում է` քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, իսկ օպտիմալ կառավարումն ու պրոֆեսիոնալիզմը մղվում են հետին պլան: Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ «տերով նախարարները մնացին կառավարությունում, անտերներին փուռը տվեցին», և բովանդակային փոփոխություններ տեղի չեն ունենում: