կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-26 12:25
Քաղաքական

Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: Դավիթ Տոնոյանը դեսպանին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 25-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն անթույլատրելի է համարել հրադադարի խախտման փաստը և ընդգծել, որ մահվան ելքով միջադեպի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

 ՀՀ ՊՆ

Դեսպան Կասպրշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել տեղի ունեցած միջադեպի և դրա արդյունքում մարդկային կորստի վերաբերյալ, խոստացել է քայլեր ձեռնարկել իրադրության հետագա ապակայունացումից խուսափելու համար: