|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի հրաժարական տվեց, և կառավարության նոր ղեկավար դարձավ «Գազպրոմ Մեժռեգիոնգազ» ընկերության թոփ մենեջեր Կարեն Կարապետյանը. գրում է ռուսական Газета.ру-ն` հավելելով, որ իշխանության փոփոխությունը, ըստ փորձագետների, հաջորդեց ՊՊԾ-ի գնդի տարածքի գրավման հետ կապված դեպքերին:
Կայքը նշում է, որ վարչապետի պաշտոնի նոր թեկնածուն տեխնոկրատ է, և նրանից սպասում են ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների մակարդակի բարձրացում:
«Փորձագետների մեծամասնությունը կարծում է, որ Կարապետյանի նշանակմամբ, ով կապեր ունի ռուսական քաղաքական վերնախավի հետ և բարձր պաշտոն է զբաղեցնում «Գազպրոմ»-ում, զգալիորեն կբարձրանա ռուս-հայկական տնտեսական հարաբերությունների մակարդակը: Դրանից բացի` Հայաստանը կկարողանա ներգրավել ռուսաստանյան ներդրումային զգալի կապիտալ»,- մասնավորապես գրում է կայքը: