կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-18 17:55
Աշխարհ

Ջիգարխանյանի խորհուրդը՝ Պուտինին

Ջիգարխանյանի խորհուրդը՝ Պուտինին

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը հարցազրույց է տվել Аргументы и Факты-ին, որում անդրադարձել է նաև ներկայիս քաղաքական զարգացումներին և Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններին: 

 

Թղթակցի այն դիտարկմանը, որ դերասանն իր  հարցազրույցներում շատ ջերմ է խոսել ԱՄՆ-ի մասին, սակայն վերջին սոցհարցումները վկայում են, որ մեծ թվով ռուսներ ԱՄՆ-ը թշնամի երկիր են համարում, Ջիգարխանյանն արձագանքել է. «Ես հնարավորություն եմ ունեցել զրուցելու մեր նախագահի հետ և բաց տեքստով ասելու` Վլադիմիր Վլադիմիրովիչ, ավելի լավ է ընկերություն անենք Ամերիկայի հետ։ Այո, դա բարդ երկիր է, ունի մեծ ամբիցիաներ։ Սակայն կարծում եմ, որ ավելի խելամիտ կլինի նրանց հետ նորմալ հարաբերություններ պահպանել։ Այդ դեպքում մենք նրանցից ավելի շատ բան կստանանք: Իսկ դիմադրելու համար միայն զուր ուժեր են վատնվում։ Ես միայն մի բան ստույգ գիտեմ՝ եթե թշնամանանք,  շուկայում կաշխատենք։ Ընդ որում` վատ շուկայում։ Պետք է գործով զբաղվել, այլ ոչ թե փորփրել չգիտեմ` ինչեր.. Այո, հիմա դժվար իրավիճակ է։ Մենք պետք է չկորցնենք այն պահը, երբ պետք է դուրս գալ այս ամենից: Հակառակ դեպքում` կխորտակվենք»։