|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հայտնի իրադարձությունների ժամանակ ՀՀ իրավապահներին սխալ օպերատիվ տվյալներ են ներկայացվել։ Ու հիմա ակտիվ քննարկվում Է վարկածն այն մասին, որ իրավիճակը սխալ ներկայացնելու հետևանքն են եղել հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում ծավալված արյունալի իրադարձությունները։
«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ բախումներից առաջ ՀՀ ոստիկանության և ԱԱԾ ղեկավարությանը զեկուցել են, թե իբր քարերով և փայտերով զինված ցուցարարների մի խումբ Սարի թաղի կողմից շարժվում Է դեպի ՊՊԾ գնդի տարածք և պատրաստվում է ճեղքել ոստիկանական պատնեշն ու միավորվել «Սասնա ծռերին»։
Այդ տեղեկության հիման վրա էլ հրահանգվել Է Սարի թաղում հավաքված ցուցարարներին ամեն գնով ցրել։ «Ժողովուրդ»–ը փորձեց վերը բերված լուրի առնչությամբ մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից։ Ի պատասխան՝ նա ասաց. «Գործով քննություն Է ընթանում, բոլոր հարցերի պատասխանը քննության ավարտից հետո»»,–գրում է «Ժողովուրդ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։