կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-01 15:14
Հասարակություն

Նորից բենզինի, դիզվառելիքի գնաճ կա․ օպերատիվ տվյալներ ու գնահատում ունե՞ք․ Ավետիսյանը՝ Գեղամ Գևորգյանին

«Բենզինի և դիզվառելիքի շուկայի վերաբերյալ տարբեր խոստումներ են եղել։ Ձեր ղեկավարած հանձնաժողովի կողմից  այդ շուկաների ուսումնասիրության տեղեկանքներն եմ կարդում, մի տեսակ տպավորություն է, որ ավելի շատ փաստաբանության է նման, քան պետական մարմնի»,-  դիմելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Այս օրերին նորից բենզինի, դիզվառելիքի գնաճ կա՝ տարբեր պատճառաբանություններով։ Օպերատիվ տվյալներ ու գնահատում ունե՞ք, քանի որ շատ կարևոր  առաջնային ապրանք է,  գնաճը բերում է մուլտիպլիկատիվ էֆեկտներ»,-հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։