Սիրիայի Հասիչե շրջանում սիրիական բանակի և քրդական «Ասայիշ» ռազմական թևի անդամների միջև հայտարարված զինադադարի համաձայնության հիման վրա երեկ կողմերի միջև կալանավորների և առևանգվածների փոխանակում է տեղի ունեցել:
Ըստ «Գանձասար»-ի՝ բացվել է նաև Հասիչե-Քամիշլի մայր ճանապարհը: Վիրավորները տեղափոխվել են Քամիշլիի հիվանդանոց:
ՍԱՆԱ լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Սիրիայի առողջապահության նախարարությունը երկու տոննա դեղորայք է հատկացրել Քամիշլիի ազգային հիվանդանոցին: