Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Օգոստոսի 25-ին, ժամը 04.44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի ՃՈ հենակետի՝ առաջին կիսակառույց կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 7-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 28LՏ026 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ս. Մ., ծնվ. 1984թ.) բախվել է քանդած կամրջի բետոնե հենասյուներին, ինչի հետևանքով ուղևորներ` Մ. Հ.-ը (ծնվ.1987թ), Գ. (ծնվ.1991թ.) և Լ. (ծնվ.2009թ.) Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Մասիսի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: