կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-09 10:39
Հասարակություն

Հրդեհ՝ Նորքի 4-րդ զանգվածում. տուժածների թվում 9-ամյա երեխա է

Հրդեհ՝ Նորքի 4-րդ զանգվածում. տուժածների թվում 9-ամյա երեխա է

Փետրվարի 9-ին` ժամը 05.00-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 37 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյուլիքևխյան փողոցի թիվ 23/1 շենքի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.10-ին, մարվել՝ 05.27-ին: Ամբողջությամբ այրվել է բնակարանը՝ գույքով (28 ք.մ):

 

Հրշեջ-փրկարարները բնակարանից ծխահարված, այրվածքներով և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել 1968 թ. ծնված Ա և 2006 թ. ծնված Ֆ. Ն.-ներին, ովքեր հոսպիտալացվել են «Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

 

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: